ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կինոն ավարտվեց, ցրվե՛ք

Կինոն ավարտվեց, ցրվե՛ք
06.02.2015 | 00:35

Ո՛չ, չենք ասելու` Ծառուկյան Գագոյի ժողովը նավսած էր, հերիք չէր, որ չինացիք եկան, բայց չմասնակցեցին, «անգյուման» հեռացան, հերիք չէր` ստվերվեց ծառուկյանական նիստը Բերձորով, հետն էլ «բերձորցիք», իրականում «Հիմնադիր խորհրդարանը» ասուլիս տվեց նույն համաժողովի ժամին ու լրիվ հարամեց ԲՀԿ-ական կաստինգը, որն առանց այն էլ լավագույնս հարամել էր ՀԱԿ-ը` ոչ միայն իր, այլև Ստեփան Դեմիրճյանի մուտքը «Փարավոն» (ամենքը յուրովի են «խելագարվում». էս էլ իրենց Բերձորն էր) արգելմամբ:
Բայց այնքան, որքան «արարողությունը» «հարամեց» Ծառուկյանի ելույթը, պատկերացնել հնարավոր չէր:
ա) Ելույթը կազմված էր` «մեր պատասխանը Չեմբեռլենին, միջազգային հանրությանը» ոգով:
բ) Ոչ մի գնահատական Գյումրու դեպքերին, սահմանային իրադարձություններին: Ընդամենը` նշում։ Քաղաքացիական-ընդդիմադիր ոչ մի մոտեցում:
Իսկ որ ամենակարևորն է` ոչ մի խոսք Բերձորի մասին: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
գ) Երկվություն, իսկ եթե ավելի անկեղծ՝ «եռվություն». ահա թե ինչ էր առկա ողջ ելույթի ընթացքում: Ելույթի մի մասը վասն Սերժ Ազատիչի` «նախագահ` ջան-ջան» էր: Հետո մեկ էլ ու Կոլյայիչն ընդհանրանում է Քոչարյանի հետ, տպավորությունն այնպիսին էր, թե Քոչարյանի շուրթերն են բարբառում արգամիչական տնտեսության մասին: ՈՒ շատ կարճ-կոնկրետ դիմում Սերժ Սարգսյանին` «արեք ճի՛շտ հետևություններ»: Կիսեք իշխանությունը` վերացրեք քաղաքական մենաշնորհը:
դ) «Բա դե էդպես էլ ասա էլի, Գագիկ»,- երևի մտածել է Սերժ Սարգսյանը, երբ լսել է Ծառուկյանի ելույթի երրորդ հատվածը, ուր Ծառուկյանը կարծես ուզում է մտնել կոալիցիա… բայց` «արի կլինի` մի փոխիր սահմանադրությունը, էսօրվա սահմանադրությամբ ախպերավարի մտնենք կոալիցիա, պրծնենք, բարիշենք-պրծնենք»:
ե) Բա եղա՞վ, պարոն Ծառուկյան, բա եղա՞վ: Ինչո՞ւ վերջը «դիպար» («կպար») խնամի Հովիկին, մարդն էս կարևոր օրով Մեդվեդևի հետ հանդիպման է, իսկ դու. «Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ և չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը»:
զ) Վերջապե՜ս, ահա և «ա Պոլշան»` սահմանադրական փոփոխությունները, ինչի պատճառով էլ իրականում «ժողով» է անում Ծառուկյանը, ճառ ասում, զանգ կախողին սպասում:
ՈՒղիղ գծով` «սպառնալիք»: Համարյա` Բերձոր: Այլ կերպ նրա ելույթի ֆինալը հնարավոր չէ բնորոշել. «Կլինեն քաղաքական ցնցումներ… եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:
Ասում է երկրի թիվ մեկ օլիգարխը, որի հիմնական «օլիգները»` ընկերությունները, հազար հարկատուների ցանկում «նի՜ի՜խտ»:
է) Ինքնըստինքյան (ըստ Գագիկ Կոլյայիչի՝ «ինքստիքյան») հասկանալի է, որ Քոչարյանի-Աբրահամյանի-Ծառուկյանի «ժամանակն անսահման» չէ, ու այդ մասին բոլորի անունից Սերժ Սարգսյանին զգուշացնում է անձամբ Նիկոլայիչ Գագիկ Ծառուկյանը:
Ի՞նչ կասի այդ անսահմանափակության մասին Սերժ Ազատիչ-«նախագահ ջանը», շատ չի ուշանա:
Բայց և, իհարկե, անսահման չէ Ծառուկյանի ժամանակը, այլապես նա «ազնվաբար» ժողով անելու, ճառ ասելու, զանգ կախելու ճամփին գեթ մեկ անգամ կմտներ ԱԺ, ուր ինքը պետք է լիներ, ու «կցնցեր» հանրությանը` յուր պարտաճանաչ աշխատանքային ներկայությամբ, ձեռք կբերեր բարոյական իրավունք` իր գործը լավ անելուց հետո ուրիշի «լավը» պահանջել:
Ի դեպ, հարց՝ աջ ու ձախ, ընդհուպ մինչև Գյումրի ու Բերձոր «ցնցողներին» էդպես որ «ցնցում» եք, տակը բան մնալո՞ւ է, որ գաք իշխեք` ձեզ հետ բերելով ձեր «լավ որակը»։
Մտածելու բան է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ